Members

Username
Password
Remember Me

Eva Rivas / Եվա Ռիվաս

Published: Feb 15, 2010 by admin Filed under: Artist Biographies Views: 1230 Tags: Eva, Rivas, Biographie, bigraphi, biografi, eva rivas, eurovision 2010, evratesil, Եվա, Ռիվաս
[+] [a] [-] Related articles Comments

Եվա Ռիվասը (Վալերիա Ռիշոտնիկովա Ծատուրյան) ծնվել է 1987 թ.-ի հուլիսի 13-ին Ռոստով քաղաքում: 1994-ին ընդունվել է անգլիական թեքումով դպրոց, որն ավարտել է արծաթե մեդալով: Սովորելու տարիներին ակտիվ մասնակցել է դպրոցի հասարակական կյանքին, որի համար բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով: Տարրական դասարաններում եղել է դպրոցական հայկական երգչախմբի մենակատարուհի: 1996-2004 թվականներից եղել է Ռոստով քաղաքի ամենահայտնի Արևիկ անսամբլի մենակատարներից:


Եվա Ռիվաս

2000թ.-ին անսամբլը ստացել է տարվա համույթ, իսկ 1997թ.-ին՝ Ժողովրդական անսամբլ անվանումը: Ելույթ ունենալով թե համույթի կազմում և թե որպես անհատ կատարող` Ալվան Ծաղիկ մանկապատանեկան երգի մրցույթում Եվան արժանացավ Գրանդ պրի մրցանակին: 2003-ին Արևիկ համույթը ստացավ Էստրադային արտիստների առաջին միջռուսական մրցույթի պատվոգիր, ինչպես նաև Եվան ստացավ Նադեժդա Բաբկինայի կազմակերպած առաջին միջռուսական հայրենասիրական երգի մրցույթի պատվոգիր:


Eva Rivas


Հենց այդ տարիներին նա ավարտեց գեղեցկության Իմիջ Էլիտ դպրոցը և դարձավ այս գործակալության առաջատար մոդելներից մեկը: 13 տարեկանում Եվան, ունենալով 1,80 սմ. հասակ, բացառության կարգով մասնակցեց Ռոստովի գեղեցկուհի մեծահասակների մրցույթին և արժանացավ Միսս տաղանդ կոչմանը: 2005-ին արժանացել է Ռոստովի Ոսկե ձայն, Միսս Դոնի մարգարիտ տիտղոսներին: Ինչպես նաև Երևանում ստացել է Կովկասի վիցե-միսս տիտղոսը: Նույն թվականին Մոսկվայում կայացած Տարվա հայկական երգ ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել առաջին մրցանակի:


Eva Rivas


2005 թվականին Եվան ծանոթացել է Վալերի Սահարյանի հետ, իսկ 2008-ին սկսել է համագործակցել Արմենիա փրոդակշն պրոդյուսերական կենտրոնի հետ: 2007-ին Սոչի քաղաքում կայացած 5 աստղ փառատոնի մրցանակակիր է: Տաշիր 2009 4-րդ ազգային մրցանակաբաշխությանը Եվան կատարեց Սայաթ-Նովայի ամենաբարդ և հին ստեղծագործություններից Թամամ աշխարհ երգը: Այն արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների թե հայ և թե օտարազգի հանդիսականի կողմից: Սայաթ-Նովայի երգերի հիման վրա Եվան այժմ ձայնագրում է ձայնասկավառակ:


Eva_Rivas

2009 թվականի դեկտեմբերին եղավ Լանջեր Մարջան երգի պրեմիերան: Այս երգը ճիշտ կատարելուն օգնել է Հայաստանի ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը: Տվյալ պահին կատարվում է այս երգի տեսահոլովակի սցենարի մշակումը, իսկ Եվա Ռիվասի բիզնես-նախագծի ծրագրերը պլանավորված են առաջիկա մի քանի տարիների համար, որոնք, միանշանակ, դուրս են գալիս Հայաստանի և նույնիսկ Եվրոպայի սահմաններից:

Shnorhakalutyun Kargin.am kayqin



Post your comment

Your name:


Your comment:


Confirm:



* Please keep your comments clean. Max 400 chars.

Comments


  1. HOVO
    HOVO
    1 year, 11 months ago

    BAEHEHO