watch-movies.mx - Archive, Large Collection of Free Full Length Movies.
Watch movies online for free, so many you can watch. Movies free online all day. Thousands of free movies to watch!! http://www.watch-movies.mx
Ֆիլմի հիմքում ընկած է Թամար արքայադստեր եւ հասարակ պատանու
նկատմամբ նրա սիրո մասին լեգենդը: Ռեժիսոր-բեմադրիչ Շամմասյան եղբայրների
մեկնաբանությամբ ժամանակակից լեգենդը պատմություն է ժամանակակից Երեւանի
եւ Մոսկվայի մասին, իմաստության եւ պատանեկան խանդավառության մասին: Հին
լեգենդը գլխավոր հերոսին պատմում է տաքսու ծեր վարորդը, ում դերակատարը
Արմեն Ջիգարխանյանն է: Ժապավենի լեյտմոտիվը ձեւակերպում է հենց նա,
ասելով` “Միշտ լսեք ձեր սրտին…”: Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է դուդուկ` Ջիվան Գասպարյանի կատարմամբ:
“Ախթամար” ֆիլմի սցենարիստներ ու ռեժիսորներ Պոլ եւ Լյուդվիգ
Շամմասյանները շարքի առաջին ֆիլմը մեկնաբանել են հետեւյալ կերպ. ՙԴա
հիանալի գաղափար է եւ հանդիսատեսի ուշադրությանն արժանանալու գործուն
եղանակ: Մենք կարծում ենք, որ լսարանին հետաքրքիր են գեղարվեստական ֆիլմի
հերոսները, պատմությունը եւ ողբերգական ուժը, որոնք գրեթե անտեսանելի են
գովազդային հոլովակի շրջանակներում: Դա միավորելով մշտական լեգենդների
թեմայի հետ` մենք հույս ենք ունեցել ստեղծել անկեղծ, խորաթափանց
կարճամետրաժ ֆիլմ, որը արձագանք կգտնի լայն լսարանի մոտ եւ կհաղթահարի
ժամանակի փորձությունը”:
watch-movies.mx - Archive, Large Collection of Free Full Length Movies.
Watch movies online for free, so many you can watch. Movies free online all day. Thousands of free movies to watch!! http://www.watch-movies.mx
klass